Սուդանում երկու ցեղային կլանների բախման հետեւանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, տասնյակները վիրավորվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Արեւմտյան Կորդոֆան նահանգում: Բախմանը մասնակցել են միսսերիա ցեղախմբի երկու կլաններ: Նախնական տվյալներով, բախումների պատճառը հողի նկատմամբ սեփականատիրության վեճն է եղել: Զոհերի եւ տուժածների հստակ թվի մասին տեղեկություններ չկան:
Սուդանում հաճախ են միջկլանային բախումներ լինում: Հուլիսին բախումներ են եղել նավթով հարուստ շրջանում: Զոհվել էր 150 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել էր:




























