ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը նոյեմբերի 24-ին հրաժարական է ներկայացրել երկու տարվա պաշտոնավարումից հետո: Այդ մասին հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Հեյգելին:
Նախարարն արդեն հրաժարականի դիմում է գրել եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունել է այն: Reuters-ի փոխանցմամբ, Օբաման Պենտագոնի ղեկավարի հրաժարականի մասին կհայտնի այսօր: Հաջորդ նախարարի անունը հայտնի կդառնա մոտ ապագայում, իսկ Հեյգելը կպաշտոնավարի այնքան ժամանակ, մինչեւ Սենատը հաստատի նոր նախարարի թեկնածությունը:




























