Զինվորական դատարանը մահապատժի է դատապարտել Բանգլադեշի իշխող Ժողովրդական լիգա (Ավամի լիգ) կուսակցության նախկին ղեկավար Մուրարաք Հուսեյնին՝ 1971 թվականին Պակիստանից Բանգլադեշի անկախության համար մղված պատերազմի ժամանակ իրականացրած հանցագործությունների համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Աղբյուրի համաձայն՝ 64-ամյա Հուսեյնը Ժողովրդական լիգայից հեռացվել է 2011 թվականին: Նրան մեղադրանք են առաջադրել զանգվածային սպանությունների, կտտանքների եւ քաղաքացիական անձանց առեւանգման համար:
Պատերազմի ժամանակ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների հետաքննության դատարանը ստեղծվել է 2010 թվականին: Չորս տարի տեւած դատաքննության ընթացքում բարձրագույն պատժի են պատժի են դատապարտվել իսլամական շարժման մի քանի առաջնորդներ: Նոյեմբերի 24-ին դատարանն առաջին անգամ դատավճիռ է կայացրել իշխող կուսակցության ղեկավարության նախկին ներկայացուցչի նկատմամբ:




























