Պետերբուրգում 13-ամյա աշակերտուհի Քսենիա Լ.-ն երեխա է ունեցել 15-ամյա Գեորգի Կ.-ից: Դպրոցի ղեկավարությունը, իմանալով այդ միջադեպի մասին, ամեն կերպ փորձել է թաքցնել այն:
Ըստ LifeNews-ի, ապագա ծնողների ընկերությունը սկսվել է դեռեւս անցյալ տարի: Ուսուցիչներն ահազանգ են հնչեցրել այս տարվա սեպտեմբերին, երբ տեսել են նկատելիորեն գիրացած Քսենիային: Աղջիկը ձգտել է հնարավորինս ազատ հագուստ հագնել, սակայն ժամանակի ընթացքում անհնար է եղել թաքցնել կլորացած փորը:
Ուսուցիչները ենթադրել են, որ աղջիկը հղի է, եւ կանչել են Քսենիայի մորը՝ Ելենային: Երկարատեւ վիճաբանություններից հետո կինը համաձայնել է աղջկան տանել գինեկոլոգի մոտ, որն էլ արձանագրել է, որ Քսենիան արդեն հղիության 7-րդ ամսում է:
Աղջիկը ծննդաբերել է, ինչից հետո ծննդատան աշխատակիցներն այդ մասին տեղեկացրել են ոստիկանությանը, ինչպես եւ պահանջվում է: Հիմա անչափահասների հարցերի բաժանմունքն ու քաղաքային դատախազատությունը զբաղվում են դպրոցի հարցով, քանի որ կրթական հաստատության ղեկավարությունը միջադեպի մասին չի հայտնել նույնիսկ ծննդաբերությունից հետո:




























