Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կլինի Թուրքիայում: Կրեմլի կայքի տեղեկացմամբ, այստեղ նա մասնակցելու է Բարձր մակարդակի համագործակցության Խորհրդի 5-րդ նստաշրջանին:

Այցի շրջանակում Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Խորհրդի նստաշրջանի ընթացքում ծրագրվում է քննարկել ռուս-թուրքական համագործակցության հարցերի լայն շրջանակ, առաջին հերթին՝ առեւտրա-տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային օրակարգային հարցեր: Բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում: