Մոսկվայում Պավելեցկի կայարանի սպասասրահներից մեկում քիչ է մնացել՝ մորթեն Ադրբեջանի քաղաքացուն:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, 27-ամյա ադրբեջանցու եւ 60-ամյա անտուն տղամարդու միջեւ վեճ է տեղի ունեցել: Արդյունքում միջադեպի երիտասարդ մասնակցի կոկորդը կտրել են: Կոնֆլիկտի պատճառ է դարձել նորմալ պահվածքի մասին տղամարդկանցից մեկի խնդրանքը:
Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց: Ականատեսներին հարցաքննելուց հետո ոստիկանները սկսել են փնտրել կասկածյալին եւ որոշ ժամանակ անց Պավելեցկի կայարանի տարածքում գտել են նշված նախանշաններով տղամարդուն: Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:




























