«Ժառանգություն» խմբակցությունում դեռ չի քննարկվել Նիկոլ Փաշինյանի՝  Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը բարձրացնելու նախաձեռնությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նա նշեց, որ առաջիկայում այդ հարցը կքննարկեն խմբակցությունում եւ կարծիք կհայտնեն: Թեւան Պողոսյանի համար Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած գաղափարը ընդունելի է, բայց կարծիք կհայտնի միայն նախաձեռնության տեքստը կարդալուց հետո: «Ամբողջական իշխանափոխության տանող ցանկացած նախաձեռնության մենք կողմ ենք, ինչպես բազնիցս հայտարարել ենք»,-ա սաց նա:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին նախագիծ ներկայացնել: Այդ նպատակով նա դիմելու է ոչ իշխանական ուժերին անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու և այս հարցը արտահերթ կարգով խորհրդարանի լիագումար նիստում քննարկելու համար։