Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում 28-ամյա տաքսու վարորդը 16 ժամ շարունակ փոխադրել է իր ծանոթ կնոջ մարմինը: Վլադիմիր Կուրոչկինը կարծել է, որ իր ընկերուհին՝ Նադեժդա Պուզատկինան, թունդ ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո պարզապես քնել է:
Ըստ LifeNews-ի, Նադեժդան Վլադիմիրին խնդրել է իրեն տանել քաղաքի թաղամասերից մեկը: Վարորդը պատմել է, որ աղջիկը վատ է զգացել եւ որոշել է քնել: Որոշ ժամանակ անց ինքը նույնպես կանգնեցրել է մեքենան ու քնել:
Հաջորդ առավոտ արթնանալով՝ տաքսիստը տեսել է, որ աղջիկը դեռեւս քնած է: Այդ ժամանակ տղամարդը սկսել է աննպատակ երթեւեկել քաղաքում: Երեկոյան Վլադիմիրը որոշել է աղջկան տանել մոր տուն, որտեղ էլ շտապօգնություն են կանչել: Բժիկները մահ են արձանագրել:
«Տաքսիում աղջկա դիակի հայտնաբերման փաստով ստուգումներ են անցկացվում»,- LifeNews-ին պատմել է Կիրովի շրջանի քննիչ Նիկոլայ Ուսկովը: Կնոջ դիակն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Դիակի վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերել:




























