Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի եւ գերմանացի երկրպագուների միջեւ ընդհարում է եղել աշխարհի առաջնության Արգենտինա-Գերմանիա (0:4) հանդիպումից հետո:

Հարավաամերիկացիների մարզիչը, հեռանալով դաշտից, չի կարողացել հանգիստ արձագանքել տրիբունաներից հնչող արտահայտություններին եւ փորձել է կռվել վիրավորողների հետ: Այդ մտադրությունն իրականացնել նրան խանգարել են դուստրը՝ Դալման եւ մարզչական շտաբի անդամները:

Միջադեպի արդյունքում կռիվ է սկսվել գերմանացիների եւ Մարադոնային օգնության շտապած արգենտինացի երկրպագուների միջեւ:

Գործին խառնվել են մարզադաշտի անվտանգության աշխատակիցները, որոնց հաջողվել է բավական արագ հանգստացնել ֆուտբոլային կատաղած ֆանատներին, գրում է «Սպորտ-էքսպրեսը»: