Վրաստանի Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն աշխատանքային այցով գալիս է Հայաստան, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը: Ացի շրջանակում նախարարը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, փոխանցում է «Գռուզիա On-line»-ը:

Ալեքսանդր Չիկաիձեն նաեւ կհանդիպի ՀՀ ոստիկանապետի, ԱԱԾ-ի պետի եւ ԱԻ նախարարի հետ:

Կողմերը մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության խնդիրներ: Կխոսեն նաեւ վերջին երկու տարիներին Վրաստանի իրավապահ մարմիններում իրականացվող բարեփոխումների մասին: Ալեքսանդր Չիկաիձեի այցը ՀՀ կավարտվի դեկտեմբերի 2-ին: