Հայաստանում կենտրոնական իշխանությունը լիովին տեղական իշխանություններին ենթարկեցրել է իրեն: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը:

Նրա խոսքով՝ հանրապետությունում ավանդաբար ձեւավորվել է մի համակարգ, որի դեպքում կենտրոնը վերահսկում է մարզերի գրեթե բոլոր բյուջետային հոսքերը: Ուստի տեղական իշխանությունները գրեթե ոչ մի հարց ընդունակ չեն լուծել: «Ոստի ոչ ոք չի հավատում, որ հարցերը կարելի է լուծել օբյեկտիվ եղանակով: Ինչպե՞ս կարելի է դրան հակազդել: Փոխել իշխանության ձեւավորման մեխանիզմները, ընդունել այնպիսինները, որոնց դեպքում իշխող կուսակցությունը չի չարաշահի քաղաքական մրցակիցների դեմ պայքարում իր լծակները», - նշեց Մարգարյանը: