Ուրուգվայի նորընտիր նախագահ Տաբարե Վասկեսը հայտարարել է, որ նոր կառավարության կազմում հայազգի քաղաքական գործիչ Լիլիան Քեշիշյանը շարունակելու է զբաղեցնել տուրիզմի եւ սպորտի նախարարի պաշտոնը:

«Ազատություն»  ռադիոկայանի փոխանցմամբ, Քեշիշյանը 61 տարեկան է, նա երկու անգամ այցելել է Հայաստան: