ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 2-ին կազմել է 442.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 7.07 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 549.95 դրամ (աճել է 7.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 694.68 դրամ (աճել է 11.93 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.49 դրամ (աճել է 0.17 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 223.7 դրամ, ոսկին՝ 16,980.16 դրամ, պլատինը՝ 17,179.26 դրամ:

«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 2-ին արտարժույթի առքուվաճառք չի կատարվել: