Անհասկանալի է՝ այդ ով որոշեց, որ Եվրասիական միությանը անդամակցությունը ազդել է հայկական արժույթի վրա: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի խորհրդարանական քննարկումներ ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:
«Դուք այստեղ էլ հիշեցիք Եվրասիական միության մասին: Արդեն որերորդ անգամ ստիպված ենք հստակեցնել. Հայաստանում դոլարի արժույթը լողացող է եւ կարգավորվում է պահանջարկով ու առաջարկով», - հավելեց նա: Կենտրոնական բանկը չի միջամտում արժույթի փոխարժեքի կարգավորման գործընթացին: Եվրասիական միությանն ինտեգրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանն ամենասերտ կերպով ինտեգրված է դրա անդամ-երկրների տնտեսություններին: «Եւ միանալով ԵՏՄ-ին՝ մենք միայն առավել բարենպաստ պայմաններ ենք ստեղծում այդ երկրներ դուրս գալու համար»:
Նշենք, որ դեռ նոյեմբերի 24-ին Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը ավելացել է 16 դրամով՝ հասնելով մինչեւ 433 դրամ: Դեկտեմբերի 2-ի 14:30-ի դրությամբ Հայաստանի բանկերում դոլարն առաջարկվում է միջինում 450 դրամով:




























