Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու շուրջ Հայաստանի բանակցությունները քուչայական մեթոդներով են անցկացվել: Այս մասին դեկտեմբերի 2-ին հայտարարեց խորհրդարան ընդդիմադիր արեւմտամետ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: «Հոպար, փող տուր». ահա թե որն է եղել մեր բանակցողների հիմնական ուղերձը: Հնարավորինս շատ խնդրել, իսկ հետո ինչ լինում է՝ թող լինի»,- ասաց նա:
Փոխարենը, ըստ նրա, Ղրղըզստանի հետ բանակցությունները ցույց են տալիս, որ կարելի է պաշտպանել սեփական շահերը. ԵՏՄ-ին ինտեգրմանը Բիշքեկն ավելացրեց Մանասից ամերիկյան ռազմաօդային ուժերի բազայի դուրսբերումը, ինչի դիմաց չեղյալ են համարելու նրա 493 մլն դոլարի պարտքը: Եվս 200 մլն հատկացվելու է ԵՏՄ-ին անդամակցության ճանապարհային քարտեզի իրականացման համար: Եվ, վերջապես, եւս 500 մլն էլ հատկացվելու է Զարգացման հիմնադրամ ստեղծելու համար:
Ի պատասխան՝ խորհրդարանի Էկոնոմիկայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նկատեց, որ պետության օգուտների մասին արդեն բազմիցս է խոսվել: Նախ, դա գազի արտոնյալ սակագինն է. 189 դոլար՝ 1.000 խ.մ.-ի դիմաց: Երկրորդ, գազի համար Ռուսաստանի արտահանման տուրքի վերացում. դրա արդյունքում Հայաստանը 5 տարվա ընթացքում եւս 800 մլն դոլար կտնտեսի:
«Ինչո՞ւ եք ստիպում նույն բանը մի քանի անգամ կրկնել, կարծես մենք գլուխ ենք գովում մյուսների առջեւ»,- հավելեց Այվազյանը:




























