Հայաստանի մաքսակետեր Եվրասիական միության այլ երկրներից մաքսային ծառայողներ չեն ուղարկվի: Այս մասին դեկտեմբերի 2-ին խորհրդարանում Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցելու մասին Պայմանագրի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

Նրա խոսքով, ԵՏՄ ֆիսկալ մարմինների ներկայացուցիչները Հայաստանի մաքսային շրջանառության մասին տեղեկատվություն կստանան Միության գլխամասային կառույցներից:

Նրանք նաեւ կհետեւեն, որպեսզի մաքսային ձեւակերպումների գործընթացները միանման լինեն ԵՏՄ ամբողջ տարածքում: