Միջազգային մակարդակի խոշոր գործարքների դեպքում բարձրաստիճան պաշտոնյայի կաշառքը կազմում է պայմանագրի գումարի 10,9%-ը կամ ստացված եկամտի 34,5%-ը, դեկտեմբերի 3-ին գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության ուսումնասիրությունը:
Երեքից երկուսի դեպքում կաշառք տալը կապված է պետպատվերների հասանելիության, յուրաքանչյուր ութերորդը՝ մաքսային գործընթացների հետ: Կաշառակերների ամենամեծ թիվը պետական ընկերությունների ներկայացուցիչների (27տոկոս), մաքսայինի (11 տոկոս), առողջապահության (7 տոկոս) ոլորտում եւ ուժային գերատեսչություններում է (6 տոկոս):
Ամենից շատ կաշառք առաջարկում են հանածոների, շինարարության, տրանսպորտի եւ հեռահաղորդակցման ոլորտում:
Վերլուծության է ենթարկվել 427 պաշտոն՝ 24 երկրում (ներառյալ Ռուսաստանը), 3,1 մլրդ դոլար կաշառքի չափով: Ներկայացված զեկույցն առաջինն է՝ 1999 թ. միջազգային կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից ի վեր:
Հաշվի առնելով կոռուպցիոն սխեմաների բարդ բնույթը՝ դրանք բացահայտելն ավելի շատ ժամանակ է պահանջում. 1999 թ. կոռուպցիայի փաստերի քննության միջին ժամկետը 2013 թ. երկու տարուց աճել է մինչեւ յոթ տարվա, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ՏՀԶԿ-ի տվյալները:




























