Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի հորիզոնները սկսել են վերականգնվել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խորհրդարանում հայտարարեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Նա նշեց, որ ապօրինի հորերի փակման աշխատանքները սկսվել են 2014թ. գարնանից: Մինչեւ հունիս նախարարությունը փակել է վայրկյանում 253 լիտր ընդհանուր դեբիտով հորեր, ինչը թույլ կտա տարեկան խնայել 8 մլն խմ ջուր: Իսկ հունիսից մինչեւ դեկտեմբերի 3-ը ընդհանուր տնտեսված դեբիտը կազմել է 22.5 լ/վրկ կամ տարեկան 110 մլն խմ ջուր:

«Օրինակ, Էջմիածնի շրջանում մենք գրանցել ենք ջրի ավելացում: Հորերը, որոնք առանց պոմպահանման դադարել էին ջուր տալ, այժմ կրկին ինքնուրույն են աշխատում: Սա ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ փորձում ենք լիարժեք բավարարել շրջանի բնակիչների՝ ջրի նկատմամբ պահանջմունքները», - նշեց նախարարը: