Վերջին օրերին գների աճը գտնվում է 5%-ի սահմաններում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողներին հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նաեւ հավելեց, որ նման տատանումները նորմայի սահմաններում են:
Կառավարությունը հետեւում է դրամի թուլացման գործընթացներին, իսկ անհրաժեշտ քայլերը Կենտրոնական բանի իրավասությունների սահմաններում են, հայտարարեց վարչապետը: Կարեւոր է, որպեսզի տնտեսությունը կարողանա հնարավորության դեպքում օգտվի դրական կողմերից, իսկ ինչ վերաբերում է բացասականներին, ապա կարեւոր է, որ ինֆլյացիան արդարացված լինի: «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ մենք մոնիթորինգ ենք անցկացրել. Ինֆլյացիան 5% սահմաններում է, ինչը մենք համարում ենք նորմալ», - հայտարարեց նա:
Իրավիճակը պետք չէ կապել ներտնտեսական գործընթացների հետ. Պատճառը տարածաշրջանային, մասնավորապես Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներն են, սակայն իրավիճակը կարող է խորացնել հասարակության արձագանքը: «Ցանկանում եմ հավաստիացնել, որ իրավիճակը Կենտրոնական բանկի վերահսկողության տակ է: Համոզված եմ, որ մոտ օրերս ամեն ինչ կկարգավորվի: Նման խոշոր տատանումների դեպքում Կենտրոնական բանկը պարտադիր արժութային ինտերվենցիաներ կիրականացնի՝ իրավիճակը կայունացնելու նպատակով», - նշեց վարչապետը:
Նշենք, որ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը նվազել է 16 դրամով՝ մինչեւ 433 դրամ: Դեկտեմբերի 3-ի դրությամբ Կենտրոնական բանկի փոխարժեքով այն թանկացել է մինչեւ 442 դրամ: Որոշ բանկերում վաճառքի փոխարժեքը հասնում է մինչեւ 445 դրամ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 1-2-ին մի շարք բանկերը կամ դոլար չեն վաճառել, կամ վաճառել են սահմանափակումով:




























