Ադրբեջանում 3 տարեկան տղան գնդակահարել է 2 տարեկան քրոջը: Ողբերգությունը տեղի է ունեցել Քյուրդամիրի շրջանում:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, գյուղի բնակիչ Ջարլի Էլնուր Մամեդովի 3 տարեկան որդին՝ Էլգիզ Մամեդովը, հորը պատկանող որսորդական հրացանից կրակել է 2 տարեկան քրոջ՝ Հեյրան Մամեդովայի ուղղությամբ: Ստացված հրազենային վնասվածքի հետեւանքով աղջիկը տեղում մահացել է:

Երեխաների հայր Էլնուր Մամեդովը քննիչներին հայտնել է, որ իր բակ հաճախ շնագայլեր ու գայլեր են ներխուժում ու վնաս հասցնում տնտեսությանը: Երբ հերթական անգամ գայլը ներխուժել է բակ, Մամեդովը վերցրել է զենքը եւ ցանկացել կրակել, բայց չի կարողացել: Այնուհետեւ նա լիցքավորված հրացանը թողել է սեղանին եւ գնացել վերարկու հագնելու, ինչից հետո կրակոց է լսել:

Էլնուր Մամեդովը ցանկացել է իրավապահներից թաքցնել իր անուշադրության արդյունքում տեղի ունեցած դժբախտ պատահարը: Փաստի առիթով հետաքննություն է կատարվում: