Եվրասիական տնտեսական միության պետությունների հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու՝ Վիետնամի ձգտումը հեռանկարային է: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին դեկտեմբերի 3-ին Վիետնամի սոցիալիստական հանրապետություն կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

«Մենք հեռանկարային ենք համարում Մաքսային միության, 2015 թվականի հունվարի 1-ից՝ Եվրասիական միության պետությունների հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու՝ Վիետնամի ձգտումը»,- ինքնաթիռում լրագրողներին ասել է Նարիշկինը:

Նա կարծում է, որ դա Վիետնամի եւ եվրասիական տարածքի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման լրացուցիչ խթան կհանդիսանա: Պետդումայի խոսնակը նաեւ հիշեցրել է, որ Եվրասիական միության հետ Վիետնամի փոխգործակցության մասին խոսք էր գնում նաեւ Վիետնամի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի՝ վերջերս Ռուսաստան կատարած այցի ժամանակ: