Ութոտնուկ Պաուլը կանխատեսել է Իսպանիայի ընտրանու հաղթանակը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:
Պաուլի կանխատեսումն ուղիղ եթերում հեռարձակել է N-24 հեռուստաալիքը: Իսպանիայի եւ Հոլանդիայի ընտրանիների միջեւ առաջնության եզրափակիչ հանդիպումը կայանալու է հուլիսի 11-ին:
Նշենք, որ Պաուլի հասցեին սպառնալիքներ են հնչում Գերմանիայի հավաքականի երկրպագուների կողմից: Ութոտնուկը գուշակել էր Գերմանիայի հավաքականի մասնակցությամբ բոլոր հանդիպումների ելքը, եւ Գերմանիայի պարտությունից հետո երկրպագուներն առաջարկել էին մորթել եւ ուտել Օբերհաուզենի ակվարիումում պահվող կենդանուն:
Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոն անգամ կատակել էր, թե մտածում է թիկնազոր տրամադրել Պաուլին:




























