Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ճիշտ գուշակություններով հայտնի ութոտնուկ Պաուլի հեռավոր բարեկամը վաճառքի է հանվել Ստամբուլի առուվաճառքի կայքերից մեկում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ իրենց ութոտնուկը Գերմանիայում գտնվող գուշակ ութոտնուկի մայրական կողմի բարեկամներից մեկն է, ով կարողանում է գուշակել ամեն տեսակ խաղադրույք։ «Այս ութոտնուկը գուշակել է Թուրքիայի առաջնությունից «Դենիզլիսփորի» դուրս մնալը եւ ոսկու գնի բարձրացումը։ Գինը 200 լիրա է (130 ԱՄՆ դոլար), եւ չի սակարկվում։ 2 խաղադրույքով ձեր տված գումարը ետ կբերեք»,-նշվել է հայտարարության մեջ։



























