Հարավաֆրիկյան Հանրապետությունում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության Գերմանիայի հետ խաղից առաջ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Սերխիո Բուսկետսին եւ Պեդրո Ռոդրիգեսին թալանել են: Բուսկետսից տարել են 800 եվրո, Պեդրոյից՝ 1000, հաղորդում է Associated Press-ը:
Հանցագործները մտել են ֆուտբոլիստների հյուրանոցային համարներ եւ տարել նշված գումարները:



























