Հոլանդիայի ծաղիկների բյուրոն 90 հազար ծաղիկ է ուղարկելու Մադրիդ՝ տեղի երկրպագուների համար, Մադրիդի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Կիբելիում, 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի աաջնության եզրափակիչ խաղի հեռարձակման ժամանակ։

Միեւնույն ժամանակ կիրակի օրը 40 հազար թարմ ծաղիկներ կբաժանվեն Ամստերդամում՝ իրենց հավաքականի երկրպագուների համար։

Մադրիդ ծաղիկներ առաքելու եղանակը գաղտնի է պահվում։ Հոլանդական ընկերությունը մտադիր է բացահայտել գաղտնիքը միայն խաղից կես ժամ առաջ եւ խոստանում է օգտագործել ինքնատիպ  ու առաջնակարգ միջոց, որը մինչ օրս Իսպանիան չի տեսել, եւ որից բոլորի մազերը բիզ-բիզ կկանգնեն ու դեմքերին ժպիտ կերեւա։

Ծաղիկների բյուրոյի պաշտոնական հայտարարությամբ, այս ակցիան կազմակերպվել է այն նպատակով, որ սպորտի միջոցով միավորի երկու երկրներին՝ Հոլանդիային եւ Իսպանիային», ինչպես նաեւ, որպեսզի հաջողություն մաղթի երկու թիմերին էլ։

Հոլանդիայի ծաղիկների բյուրոն համաշխարհային մարկետինգային ցանց է, որը զբաղվում է հոլանդական ծաղիկների վաճառքի զարգացմամբ։

Կազմակերպությունը ֆինանսավորվում է  Հոլանդիայի  ծաղկի առեւտրի բոլոր հատվածների կողմից։