Հռչակավոր ութոտնուկ Պաուլը ութ գուշակություն է արել ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, եւ դրանք բոլորն էլ կատարվել են:
Հուլիսի 9-ին Պաուլը երկու գուշակություն էր արել Գերմանիա-Ուրուգվայ եւ Իսպանիա-Հոլանդիա խաղերի համար: Առաջին խաղում նա գուշակել էր Գերմանիայի հաղթանակը, իսկ եզրափակչում՝ Իսպանիայի: Արդյունքում Գերմանիան շաբաթ օրը հաղթել է Ուրուգվային 3:2 հաշվով, Իսպանիան հաղթել էլ եզրափակչում՝ 1:0 հաշվով:
Իր կարծիքը նա հայտնել է հետեւյալ կերպ, ակվարիումի մեջ իջեցրել են երկու թափանցիկ տարաներ, որոնց վրա փակցված են եղել մրցող երկրների դրոշները: Ոստրեներով լի այդ տարարերից որ մեկը վօռ ընտրեր ութոտնուկը, նա էլ կհաղթեր: Այս առաջնությունում նա գուշակություններ արել է միայն Գերմանիայի հավաքականի մասնակցությամբ խաղերի համար՝ բացառություն անելով միայն եզրափակչին:
Գուշակի իր տաղանդն ութոտնուկը դրսեւորել է դեռ երկու տարի առաջ՝ Եվրոպայի առաջնության ժամանակ, բայց հինգ դեպքերից մեկում նա սխալվում էր: Թեեւ ճիշտ է գուշակել եզրափակչի արդյունքը՝ Իսպանիայի եւ Գերմանիայի ընտրանիների մասնակցությամբ:
Պաուլն «անգլիացի» է: Նա ծնվել է 2008թ. անգլիական Դորսեթի Weymouth sea life այգում:



























