Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն ընդունել է երկրի ֆուտբոլի ազգային հավաքականին, որը նվաճել էր աշխարհի գավաթը, հաղորդում է Marca-ն:
Իսպանիայի վարչապետը շատ հուզված է եղել եւ չի կարողացել զսպել զգացմունքները:
«Հաղթանակը նվաճել են ազգային հավաքականի 23 խաղացողները, սակայն այն պատկանում է ողջ Իսպանիային, որը միշտ եղել է թիմի կողքին եւ աջակցել նրան: Բացի այդ, այս հաղթանակը պատկանում է իսպանական ֆուտբոլիստների սերունդներին: Մեր թիմը հաղթել է այն պատճառով, որ լավագույնն է: Նա մաքուր խաղ է ցուցադրել, իսկ ֆուտբոլիստները աչքի են ընկել իրենց մարդկային հատկանիշներով ինչպես դաշտում, այնպես էլ դաշտից դուրս: Ուզում եմ հատուկ ընդգծել հոլանդացիների դարպասը խփած միակ գոլի հեղինակին՝ Անդրես Ինյեստային: Երբ նա խոցեց դարպասը, հիշեց ընկերոջը, ով այսօր մեզ հետ չէ: Ես խոսում եմ Դանի Խարկեի մասին: Մեր երիտասարդության համար սա շատ լավ օրինակ է»,- ասել է Սապատերոն:
Վերջում վարչապետը ֆուտբոլային հագուստ է ստացել Ինյեստայի կողմից, հաղորդում է Championat.ru-ն:



























