Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հունվարի 18-ին եկեղեցական-վարչական հարցերով մեկնել է Սփյուռքի թեմեր:
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ Հայրապետական այցի ընթացքում նա կլինի Շվեյցարիայի եւ Մեծ Բրիտանիայի հայոց թեմերում, ինչպես նաեւ Ավստրիայում, հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ:




























