Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան մտադիր է Դիեգո Արմանդո Մարադոնային վստահել հավաքականը նաեւ աշխարհի հաջորդ առաջնությունում:
Ասոցիացիան Մարադոնային կառաջարկի չորս տարվա պայմանագիր: Կազմակերպության նախագահ Խուլիո Գրոնդոնան հաջորդ շաբաթ կհանդիպի Մարադոնայի հետ եւ կքննարկի առաջարկը: Արգենտինական մամուլի կանխատեսմամբ` Մարադոնան չի մերժի: Աշխարհի հաջորդ առաջնությունը տեղի է ունենալու Բրազիլիայում եւ արգենտինացիների համար պատվի հարց է հարեւան երկրում հաջող ելույթ ունենալը: Ինչքանով դրան կօգնի Մարադոնան` այժմ դժվար է կանխատեսել:



























