Կանանց միջազգային օրը Նյու Յորքի հազարավոր բնակիչներ մասնակցել են սեռերի իրավահավասարության համար կազմակերպված երթի։ Երթը մեկնարկել է ՄԱԿ գրասենյակից եւ ավարտվել Թայմս Սքվեր հրապարակում։
Երթին մասնակցել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Նյու Յորքի քաղաքապետի տիկինը, սեւամորթ բանաստեղծուհի Շիրլեյն Մաքքրեյը։ ՄԱԿ վարչական ղեկավարը կոչ է արել մինչեւ 2030թ. հասնել կանանց եւ տղամարդկանց լիակատար իրավահավասարության եւ ընդգծել, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է մոբիլիզացնել հասարակությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
Մաքքրեյը նշել է, որ 1908թ. մարտի 8-ին ավելի քան 15 հազար կին երթի էր դուրս եկել Նյու Յորքում՝ պահանջելով կանանց տրամադրել ընտրական իրավունք, կրճատել աշխատանքային ժամերը եւ տղամարդկանց հավասար աշխատավարձ վճարել։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի կոչ էր արել չթերագնահատել կանանց եւ նշել, որ առանց նրանց համաշխարհային տնտեսությունը կփլուզվեր, իսկ քաղաքական համակարգը՝ կքանդվեր։





























