Գիտնականները կազմել են համաշխարհային ջրային ծածկույթում բնակվող կենսաբանական օրգանիզմների «գրանցամատյանը»։ ԱՄՆ-ում այս հետազոտության հեղինակները հայտարարել են, որ մինչ օրս հայտնի 190 հազար 400 տեսակների անունները միեւնույն կենդանի օրգանիզմների տարբեր անվանումներն են։

Այս կարգի բացարձակ ռեկորդակիրը Littorina saxatilis փափկամարմինն է, որը  113 տարբեր անուն ունի։ Այսպիսով՝ ծովային կենդանիների նախորդ ցուցակը, որում կար 419 հազար անուն, կրճատել են 45 տոկոսով։

Ցուցակում մնացած 195 հազար տեսակները ծովային կենդանիներ են, որոնցից 18 հազարը՝ ձկներ, 1.8 հազարը՝ ծովաստղեր, 816-ը՝ գլխոտանիներ, 93 տեսակը՝ կետեր եւ դելֆիններ, իսկ 8.9 հազարը՝ երկփեղկ փափկամարմինները։ Իսկ մնացյալը ջրիմուռների եւ այլ բույսերի, բակտերիաների, վիրուսների, սնկերի եւ միաբջիջ օրգանիզմենրի անուններ են։ 

Այսուհանդերձ համաշխարհային օվկիանոսի բնակիչների բացահայտումը շարունակվում է։ Միայն անցյալ տարի բացահայտվել է 1451 կենդանի օրգանիզմ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։