Նեապոլում Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ի այցելության նախաշեմին կիսամերկ միանձնուհու պատկերով ցուցանակ է հայտնվել։ 9 մ բարձրությամբ գովազդային վահանակը պատկերում է ջինսե տաբատով միանձնուհու՝ աղոթելիս ձեռքերը մերկ կրծքին խաչած։
Գովազդի պատվիրատուն Rosso di Sera հագուստ արտադրող ընկերությունն է, որի ներկայացուցիչը հայտարարել է, թե միանձնուհու կերպարով գովազդը պատվիրվել էր նախքան Հռոմի Պապի այցելության մասին հայտարարելը, հայտնում է Lenta-ն։
«Մենք խոստովանում ենք, որ սա ուժեղ մարկետինգային քայլ էր, թեպետ մենք Աստծուն վիրավորելու ոչ մի նպատակ չենք ունեցել»,- հայտարարել են ընկերությունից։
The Local պարբերականը նշում է, որ տեղաբնակները քննադատել են գովազդային վահանակըԼ։
Նշենք, որ Հռոմի Պապը կայցելի Նեապոլ մարտի 21-ին։ Նա պլանավորում է լինել հին հռոմեական Պոմպեյ քաղաքում։





























