Բրիտանական Duke's աճուրդում ներկայացվել էր Ուինսթոն Չերչիլի արյունով սրվակ, սակայն նրա ընտանիքի անդամների պնդմամբ սրվակը հեն է կանչվել աճուրդից, գրում է The Independent-ը:

Քաղաքական գործչի արյան անալիզը վերցվել է 1962 թվականին բրիտանական հիվանդանոցում, որտեղ Չերչիլը բուժում է անցել ազդրի վնասվածքից հետո: Այդ ժամանակ նա 87 տարեկան էր: Սրվակը, Չերչիլի, թույլտվությամբ իր մոտ է պահել բուժքույր Պատրիսիա Ֆիցգիբոնը, ով պահել է այն իր մոտ, հաղորդում է Gazeta-ն:

Աճուրդի կազմակերպիչները սրվակը պատրաստվում էին վաճառել 300-600 ֆունտով: