Անգլիացի ֆուտբոլային մրցավար Հովարդ Ուեբը, պատասխանելով աշխարհի առաջնության հետ կապված Daily Mirror-ի հարցերին, նշել է, որ Հոլանդիա – Իսպանիա եզրափակիչն իր կյանքի ամենաբարդ հանդիպումն էր: Հիշեցնենք, որ այդ խաղում Ուեբը ցույց տվեց 14 դեղին եւ մեկ կարմիր քարտ: Անգլիացի մրցավարը խոստովանել է, որ ամբողջ հանդիպման ընթացքում լարվածություն է զգացել ֆուտբոլիստներից եւ նունիսկ այդ պայմաններում արած աշխատանքում շատ բան չէր փոխի: Ճիշտ է` Ուեբի սկզբունքն այն է, որ մրցավարը խաղադաշտում պետք է քիչ երեւա եւ այդ իմաստով եզրափակիչ խաղը տխրեցրել է անգլիացուն, քանի որ շատ է միջամտել պայքարին, սակայն այլ կերպ վերահսկել ընթացքը չէր հաջողվի: