Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանը կարող է հաջողությամբ զարգանալ։ Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ղազախստանի Լրագրողների միության նախագահ, երկրի նախագահի նախկին մամուլի խոսնակ Սեյթքազը Մաթաեւը։

Նրա խոսքով՝ որոշ իմաստով ԵՏՄ-ն քաղաքական նախագիծ է։ «Ես կարծում եմ, որ թեպետեւ ձեր երկրում կան ԵՏՄ-ի հակառակորդներ, սակայն երկրի ղեկավարությունը ճիշտ որոշում է կայացրել, քանի որ ունենալով այնպիսի հակառակորդ,  ինչպիսին Ադրբեջանն է՝ ավելի ճիշտ կլինի լինել մեկ ընտանիքում»,- հայտարարել է Մաթաեւը՝ ընդգծելով, որ ԵՏՄ-ն Հայաստանի համար յուրօրինակ վահանի կամ տանիքի դեր է խաղում։

Անդրադառնալով Հայաստանի եւ Ղազախստանի տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ նա նշեց. «Ես ուրախ եմ, որ Ղազախստանն ունի կոնյակի արտադրություն, բայց եթե խմել լավ կոնյակ, ուրեմն՝ «Արարատ» կամ «Նոյ»։

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 2-ից Հայաստանը դարձել է ԵՏՄ լիիրավ անդամ։