Տղամարդը հարձակվել է մերսուհու վրա: NEWS.am-ի տեղեկություններով՝ օրերս Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող մերսման սրահում տղամարդը հարձակվել է մերսուհու վրա: Մեր աղբյուրները հայտնեցին, որ տղամարդը մի քանի անգամ նախկինում այցելել է այդ մերսման սրահ, իսկ վերջին անգամ այցելության ժամանակ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել մերսուհու մարմնի տարբեր մասերին ու պատճառել վնասվածքներ:
Ոստիկանությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Ավելի վաղ հայտնել էինք մերսուհիների հետ կապված մեկ այլ դեպքի մասին: Մեր տեղեկություններով՝ մարտի 20-ին երեկոյան, ոստիկանության բաժին են հրավիրվել մերսման սրահի տնօրենը եւ մերսուհիները: Պարզվել է, որ հիմնելով մերսման սրահ՝ նրանք նպաստել են պոռնկությամբ զբաղվելուն:




























