Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով ՌԴ քննչական կոմիտեն լինգվիստիկ փորձաքննություն է նշանակել: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր աղբյուրը:

Քննության տվյալներով՝ դա կարող է օգնել պարզելու, թե արդյոք Նեմցովին ուղարկված նյութերում եղել են մահվան սպառնալիքներ:

«Սպանությունից առաջ քաղաքական գործչին սպանելու ուղղակի սպառնալիքներ չեն ստացվել, սակայն պարոն Նեմցովին գրած որոշ մարդիկ, ելնելով նրանց նամակներից, նրա հասարակական քաղաքական գործուներությունն «իրենց սրտին շատ մոտ են ընդունել»: Պարոն Նեմցովի հասցեին այդ մարդկանց արտահայտությունները կրել են չափից դուրս մոցիոնալ բնույթ եւ դուրս են եկել «պարկեշտության սահմաններից»,- գրում է պարբերականը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեմցովի սպանության գործով անցնող անձանցից մեկի մոտ առաջին անգամ թույլ են տվել անկախ փաստաբան մուտք գործի:

Նեմցովն սպանվել է փետրվարի 28-ին, Մոսկվայի կենտրոնում: