ԱՄՆ Թեննեսի նահանգի Քլարքսվիլլի համալսարանի մոտակայքում անհայտ անձի կողմից արձակած կրակահերթից վիրավորվել է 5 մարդ։

Հրաձգությունը սկսվել էր մարտի 23-ին տեղական ժամանակով 21։00-ին ուսանողական հանրակացարանի մոտ։ Ոստիկանները պատասխան կրակ են արձակել, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը։ Ձերբակալվածներ չկան։