ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի  24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի եւ Մարալիկի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: