Ներկայումս ԵՄ-ն այցել է Եվրոպական հարեւանության քաղաքականության փոփոխության փուլին Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով՝ այդ տրանսֆորմացիայի ողջ իմաստն այն է, որ տարբերակված մոտեցում են փորձում ցուցաբերել Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրներից յուրաքանչյուրի դեպքում՝ ԵՄ-ից սպասումների առումով, առավելագույնս հաշվի առնելով այդ երկրների ցանկություններն ու խնդիրները:

«Այսինքն մենք ականատես ենք լինում, որ ԵՄ-ն իր ընդհանուր մոտեցումից անցում է կատարում անհատական մոտեցման»,-ասել է Բեքարյանը:
Սակայն, նրա խոսքով, ԵՄ-ն նաեւ յուրաքանչյուր մասնակից երկրից առաջարկների է սպասում իրենց մասով: Այսինքն համագործակցությունը նոր հարթություն է մտնում եւ լրիվ այլ որակ ձեռք բերում: