Սպորտային հագուստ արտադրող Adidas-ի զուտ շահույթը 2010-ի երկրորդ եռամսկայում ֆուտբոլի աշխարհի առաջնության շնորհիվ կտրուկ աճել է: Հարավային Աֆրիկայում անցկացված առաջնությանը, որպես հովանավոր մասնակցելը եւ ընդհանրապես սպորտի ու ֆուտբոլի նկատմամբ մեծ ուշադրությունն ամբողջ աշխարհում թույլ են տվել ընկերությանը մեծացնել վաճառքները եւ շահույթը: Հարավային Աֆրիկայում Adidas-ի մարզահագուստով հանդես եկան տասը հավաքականներ:

РБК-ը տեղեկացնում է, որ այսօր հրապարված նախնական ֆինանսական հաշվետվության համաձայն, այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ընկերության շահույթն աճել է 22 անգամ` մինչեւ 126 միլիոն եվրո: Անցած տարի այդ թիվը հավասար էր 9 միլիոնի: Հասույթն աճել է 19 տոկոսով եւ կազմել է 2,9 միլիարդ եվրո: Առաջին կիսամյակի արդյունքում ընկերության հասույթը աճել է 11 տոկոսով` մինչեւ 5,6 միլիարդ եվրո, իսկ շահույթն աճել է 22,7 անգամ եւ կազմել է 295 միլիոն եվրո: