ԱՄՆ-ը զորավարժություններ է սկսել Ռումինիայում եւ Բուլղարիայում: Զորավարժությունները կրում են «Ատլանտյան վճռականություն» (Atlantic Resolve) անվանումը: Այս մասին հաղորդում է Պենտագոնի մամուլի ծառայությունը:
Մարտի 24-ին 173-րդ օդադեսանտային բրիգադի զինծառայողներն իջել են ռումինական Սմարդան հրաձգարանում՝ ռումինացի դաշնակիցների հետ կոմբինացված մանեւրներ անցկացնելու համար, հաղորդում է Lenta-ն:
Միաժամանակ հետախուզական գնդի զինվորները Միխայիլ Կոգելնիչանուի ավիաբազայի կողմից ցամաքային հարձակման իմիտացիա են անցկացնում:





























