Germanwings ավիաընկերությունը պաշտոնապես հայտնել է, որ որոշ անձնակազմերի անդամներ հրաժարվել են թռչել Airbus A320-ի կործանումից հետո, որը Բարսելոնից թռչում էր Դյուսելդորֆ: Այս մասին ասված է ավիափոխադրողի պաշտոնական կայքում:

«Մենք հասկանում ենք այդ որոշումը»,-հայտարարել է ավիաընկերության մամուլի քարտուղար Թոմաս Վինկելմանը: Չեղյալ հայտարարված չվերթների թիվը չի նշվում, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աղետից հետո Lufthansa ավիաընկերության մի քանի օդաչուներ հրաժարվել են աշխատանքի դուրս գալ «անձնական պատճառներով»:

Հիշեցնենք, որ Airbus A320 օդանավը կործանվել է մարտի 24-ին, որի հետեւանքով զոհվել են օդանավում եղած բոլոր 150 մարդիկ: