Ֆրանսիական Ալպերում աղետի ենթարկված Airbus A-320 օդանավում եղել է Ղազախստանի 3 քաղաքացի։ Այս մասին հայտնում է հանրապետության ԱԳՆ-ն։
Ավելի վաղ ավիավթարում իրենց քաղաքացիների զոհվելու փաստը հաստատել էին Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Հոլանդիան, Ավստրալիան, Արգենտինան, Կոլումբիան, Ճապոնիան եւ Մեքսիկան, տեղեկացնում է Lenta-ն։
Զոհված ուղեւորների թվում է եղել նաեւ Դյուսելդորֆի օպերային թատրոնի մենակատար, ԽՍՀՄ-ում ծնված Օլեգ Բրիժակը։ Դեռեւս հայտնի չէ, թե նա որ երկրի քաղաքացի է եղել։





























