Մարտի 24-ին իսլամիստ գրոհայինները հայտարարել են, որ զանգվածային հարձակում են սկսում սիրիական Իդլիբ քաղաքի վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Այս պահին 100 հազար բնակիչ ունեցող քաղաքը գտնվում է կառավարական զորքերի հսկողության տակ։

Իդլիբի վրա հարձակմանը կմասնակցեն «Ալ Կաիդայից» սերող «Ահրար աշ Շամ» եւ «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման գորհայինները։ Իրավապաշտպանների տվյալներով՝ իսլամիստների դաշինքը սկսել է հարձակումը, սակայն դեռեւս չի հասել քաղաքի մատույցներին, գրում է Gazeta-ն։