Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կմասնակցի ամերիկյան ռազմական HMMWV ավտոմեքենաների առաջին խմբաքանակով բեռնված օդանավի դիմավորման արարողությանը: Այս մասին հաղորդում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով Պորոշենկոյի մամուլի ծառայությունը:
Միջոցառումը տեղի կունենա այսօր՝ մարտի 25-ին, ժամը 13.40-ին, «Բորիսպոլ» օդանավակայանում:
Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ Կիեւը զենքի (այդ թվում մահացու) մատակարարումների պայմանագրեր է կնքել ԵՄ 11 երկրների հետ:





























