Ֆրանսիական Ալպերում՝ Airbus А320 օդանավի կործանման վայրում, վերսկսվել են որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։

Նախօրեին փրկարարները մութն ընկնելուն պես դադարեցրել էին ինքնաթիռի կործանումից զոհված ուղեւորների մարմինների որոնման աշխատանքները, գրում է Gazeta-ն։

Հիշեցնենք, որ գերմանական Germanwings ավիաընկերության օդանավը մարտի 24-ին կործանվել էր Ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի տեղանքում։ Օդանավում եղել է 150 մարդ։