Պղնձի համաշխարհային գները շարունակում են անկում գրանցել Չինաստանի արդյունաբերության գործնական ակտիվության վիճակագրական տվյալների ֆոնին։
Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.82 տոկոսով՝ կազմելով 2.78 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կգ), գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լոնդոնի մետաղի բորսայում հունիսի մատակարարման սակարկությունների արդյունքում պղնձի գինը աճել է 0.41 տոկոսով եւ կազմել 6145 դոլար մեկ տոննայի դիմաց։ Ցինկի գինը անփոփոխ է մնացել՝ 2086 դոլար մեկ տոննայի դիմաց։ Ալյումինի գինը նվազել է՝ մեկ տոննայի դիմաց կազմելով 1791 դոլար։
Մարտի 23-ին HSBC բանկը հրապարակել էր մարտ ամսվա համար Չինաստանի արդյունաբերության գործնական ակտիվության նախնական ցուցանիշը, որի գործակիցը կազմել էր 49.2 կետ (փետրվարին այդ գործակիցը 50.7 էր)։ Ընդ որում վերլուծաբանները ենթադրում էին, որ հաշվետու ժամանակաշրջանի համար վերոնշյալ ցուցանիշը կազմելու է 50.6 կետ։





























