Մոտ 30 հոգեբաններից բաղկացած թիմը Ֆրանսիայում սպասում է Ալպերում կործանված Airbus A320 ինքնաթիռի զոհերի հարազատներին։
Ինչպես տեղեկացնում է AFP-ն, Ֆրանսիա ժամանելուց հետո զոհերի հարազատներին կուղեկցեն տեղի մարզական կենտրոն, որտեղ հոգեբանները նրանց կօգնեն գիտակցել կորուստը եւ արտահայտել իրենց հույզերը։ Հոգեբանները նրանց նաեւ կուղեկցեն մոտակա գյուղը, որտեղից տեսարան է բացվում դեպի ինքնաթիռի կործանման վայրը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հոգեբաններին օգնելու համար նրանց կկցվեն թարգմանիչներ տարբեր երկրներից ժամանած մարդկանց հետ շփվելու համար։
Germanwings բյուջետային ավիաընկերության Airbus A-320 ինքնաթիռը մարտի 23-ին կործանվել էր Ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի տեղանքում։ Օդանավում եղել է 148 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ։





























