Հնդկաստանի կաթոլիկ եկեղեցու հոգեւորականները կոչ են արել շարունակվող հարձակումներից եւ սպառնալիքներից պաշտպանել տեղի քրիստոնյաներին։
Դելիում կաթոլիկ եկեղեցու թեմը կոչ է արել վերականգնել կարգուկանոնը, իսկ Կալկաթայում կաթոլիկ մի հոգեւորական հայտարարել է, որ քրիստոնեական դպրոցներից մեկի մոտ պետք է զինված պահակախումբ տեղակայել։ Այս մասին գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Արեւտմյան Բենգալիայի միսիոներական դպրոցը վերջին ժամանակներս անհայտ անձանցից սպառնալիքներ է ստանում, որոնք պահանջում են փակել այն։




























